Սուրեն Սառգսյանի Facebook-յան գրառումը.
«Գեներալ Ջորջ Վաշինգտոնի գաղտնի հրամանների գաղտնաբառը «Armenia» է եղել: Ամերիկյան հեղափոխության ժամանակ գեներալ Վաշինգտոնի՝ իր բանակին տրված հրամաններում մի քանի անգամ կիրառվում է «Armenia» բառը՝ որպես գաղտնաբառ (Parole Armenia)։ Սա լավ նորությունն է։ Վատ նորությունն այն է, որ դեռ չեմ կարողանում պարզել, թե ինչպե՞ս է ընտրվել այդ բառը` որպես գաղտնաբառ և ի՞նչ սկզբունքով է կիրառվել։ Կից ներկայացնում եմ Ջորջ Վաշինգտոնի երկու հրամանները, տրված իր զորքին»։