Ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի 1982 թվականին ծնված Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում դուրս է եկել զորամասից գնումներ կատարելու նպատակով և չի վերադարձել:
Լոշմանովի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 170 սմ, միջին կազմվածքով, հագին եղել են մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և մարզական կոշիկներ։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», Լոշմանովը Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայող է:
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մուշի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02, (0312) 5-85-54, 3-18-61, 093-32-39-80 հեռախոսահամարներով: