«Ռուս զինծառայող Դմիտրի Լոշմանովի փախուստը ռուսական 102-րդ ռազմաբազայից գյումրեցիների մոտ, չեմ ասի խուճապ, բայց մեծ անհանգստություն է առաջացրել: Երեկվանից ոստիկանությունը ստուգում է Գյումրու Մուշ թաղամասի բոլոր բնակարանները, երեկ երեկոյան արդեն նկատելի դարձավ, որ քաղաքում ոստիկանությունն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում: Մեծ է այս պահին ոստիկանների թիվը քաղաքում, անգամ ուղղաթիռներ են պտտվում Գյումրու երկնքում, իսկ սա նշանակում է, որ իրոք՝ ռուսական և հայկական իշխանությունների մոտ անհանգստությունը գնալով խորանում է»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Վերջինս նշեց, որ քաղաքի ոստիկանությունն ուժեղացրել է հսկողությունը հատկապես դպրոցների, ուսումնական հաստատությունների մուտքերի մոտ, ինչպես նաև քաղաքի մարդաշատ հատվածներում: Հարցին՝ արդյո՞ք քաղաք են ժամանել նաև Երևանից հատուկ ուժայիններ, Գագիկ Համբարյանը պատասխանեց. «Մինչ այս պահը Գյումրիում վերահսկողությունն իրականացնում են Գյումրու ոստիկանները: Հուսամ՝ բանը չի հասնի նրան, որ նոր ուժեր ներգրավելու կարիք զգացվի, կամ ստիպված լինեն որոշ ժամանակով փակել ուսումնական հաստատությունները, թեև մինչ այս պահը հարցական է մնում ամենակարևոր հարցը՝ զինվորին երբ կգտնեն»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: