ԿԳՆ-ն արագ արձագանքել է Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի ծնողների բաց նամակին
Advertisement 1000 x 90

ԿԳՆ-ն արագ արձագանքել է Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի ծնողների բաց նամակին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը աշխատանքային խումբ է ուղարկել Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց` տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին: Դպրոցի աշակերտների մի խումբ ծնողներ բաց նամակ են ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խոսելով դպրոցում վախի մթնոլորտի և արատավոր բարքերի մասին:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտնեց, որ անմիջապես անդրադարձ է կատարվել բաց նամակին, քանի որ այդպիսի հարցերին արագ արձագանքելու կարիք կա։ «Ես այլ բողոքներ այդ դպրոցի տնօրենի հետ կապված չեմ լսել, բողոքներ չեն եղել, և, որքանով տեղյակ եմ, նա երկար տարիների փորձ ունեցող մանկավարժ է։ Այսօր ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը գնացել է Մոնթե Մելքոնյանի անվան դպրոց՝  տեղում իրադրությանը ծանոթանալու և համալիր ստուգման համար»,- նշեց նախարարը և հավելեց, որ բաց նամակը իրենց համար ահազանգ է, որին պարտավոր են արագ արձագանքել։

Լևոն Մկրտչյանը հավաստիացրեց, որ մեղադրանքների ճշմարտացիությունը պարզվելու դեպքում, մեղավորները կենթարկվեն համապատասխան տույժերի և կհետևեն կոնկրետ գործողություններ։ Այս ամենը կրթության տեսչության իրավունքի շրջանակներում է։

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի մի խումբ ծնողներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ նշելով, որ տնօրենը պարբերաբար դրամահավաքներ է կազմակերպում և դպրոցում տիրում է վախի, ստորացումների մթնոլորտ։ Ինչպես նաև մեղադրանք է ներկայացված, որ դպրոցում կրթությունն անորակ է։



Նման նյութեր