ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն ապրիլի 19-ին առաջին ահազանգն է ստացել օձի խայթոցի վերաբերյալ: Դեպքը տեղի է ունեցել Երևանում: Տուժածը Արարատի մարզի բնակիչ է: Նա տեղափոխվել է բժշկական հաստատություն, որտեղ ներարկվել է հակաթույն: Հիվանդի վիճակը կայուն է: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով:
2016 թվականին օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է ապրիլի 13-ին: