Չինաստանի Xiaomi ընկերությունը հայտարարել է Mi6 սմարթֆոնի առաջիկա թողարկման մասին՝ կրկնակի խցիկով և ֆլագմանական բնութագրերով: Սարքի վերաբերյալ տեղեկատվությունն ընկերությունը հրապարակել է Twitter-ում:
Սմարթֆոնը կստնա FullHD-դիսփլեյ (անկյունագիծը 5,15 դյույմ): Խցիկը պատրաստված է iPhone 7 Plus-ի համանմանությամբ. երկու մոդուլներն էլ ունեն 12 մեգափիքսել լուծաչափ և օպտիկական կայունացում:
Mi6-ն ունի Qualcomm Snapdragon 835 ութամիջուկ պրոցեսոր, վեց գիգաբայթ գործառական հիշողություն և մինչև 128 գիգաբայթ հիշասարք՝ առանց հիշողության քարտերի օժանդակության: Սարքի կորպուսը պատրաստված է ապակուց և մետաղից: Սմարթֆոնը մատչելի է երեք գույներով՝ սև, սպիտակ և կապտա-ոսկեգույն: Դրանց հետ մեկտեղ ընկերությունը կթողարկի ընծայական տարբերակը՝ խեցե կորպուսով:
Ապարատի ամենաԷժան տարբերակը՝ 64 գիգաբայթ հիշասարքով, կարժենա 2,5 հազար յուան, 128 գիգաբայթով տարբերակը գնահատված է 2,9 հազար յուան: Ամենաթանկ վերափոխակը՝ խեցե կորպուսով արժե երեք հազար յուան: Վաճառքները Չինաստանում կսկսվեն ապրիլի 28-ին: