Զարուհի Փոստանջյանի տեգոր դուստրը և մի խումբ կանայք՝ ավագանու թեկնածու. aravot.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Զարուհի Փոստանջյանի տեգոր դուստրը և մի խումբ կանայք՝ ավագանու թեկնածու. aravot.am

Երեւանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցությունը 55 հոգանոց ցուցակ է ներկայացրել: Ցուցակում գերակշռում են մանկավարժները՝ 9 մանկավարժ, գործազուրկ չկա: Կան ծրագրավորողներ, պատմաբաններ, փաստաբաններ, բժիշկներ, գործարարներ ու ֆինանսիստներ, անգամ՝ ռեժիսոր ու ավիատեխնիկ: Ամենաերիտասարդը թիմում Արամ Բադասյանն է, որը 12-րդ հորիզոնականում է և նոր է դարձել 21 տարեկան:

Զարուհի Փոստանջյանը հպարտությամբ ասաց, որ իրենց թիմում հիմնականում կանայք են. «Մեր ավագանու թիմի կանայք իրենց քանակով ավելին են, քան տղամարդիկ, սա մենք հատուկ ենք արել, որովհետև այսօր կանայք ավելի համարձակ են և ավելին կարող են անել:

Նրանց ներգրավվածությունը պարտադիր է պետության զարգացման համար: Բոլոր այն երկրներում, որտեղ կանանց ներգրավվածությունը բարձր է քաղաքական կյանքում և այլ ասպարեզներում, այդ պետությունները դասվում են զարգացած պետությունների շարքին: Մենք փորձել են ներառել երևանյան ողջ կարողությունը, և մեր ներկայացուցիչները նաև ունեն երկքաղաքացիություն: Դրանով մենք խրախուսում ենք մեր հայրենակիցներին, որ նրանք նույնպես ձեռք բերեն երկրորդ քաղաքացիությունը, որը չունեն և անմիջապես ընդգրկվեն ՀՀ քաղաքական կյանքի մեջ»:

Ուշագրավ է, որ «Երկիր Ծիրանիի» ցուցակում ընդգրկված է նաև ուսանող Լիդիա Դրամպյանը (լուսանկարը՝ Լիդիա Դրամպյանի ֆեյսբուքյան էջից), որը, ինչպես պարզեցինք, Զարուհի Փոստանջյանի տեգոր աղջիկն է, որը նաև անդամագրվել է «Երկիր Ծիրանի» կուսակցությանը: Իսկ «Ելք» դաշինքը ներկայացրել է 63 հոգանոց ցուցակ, որը եզրափակում է հայտնի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: «Ելքի» ցուցակում 24 գործազուրկ կա: Ի տարբերություն «Երկիր Ծիրանիի», սա տղամարդկանց թիմ է ավելի շատ, 63 թեկնածուներից իգական սեռի ներկայացուցիչ է ընդամենը 18-ը:
aravot.am