
Երեւան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Պիրամիդա» ժամանցի կենտրոնը դրվել է վաճառքի, hayeli.am-ի տեղեկություններով բավականին բարձր գնով։ «Պրամիդան» պատկանում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, այն սկզբում գիշերային ակումբ է եղել, որի հետ կապված մամուլում բազմաթիվ աղմկոտ հրապարակումներ են եղել:
«Հետք» էլեկտրոնային պարբերականը մանրամասն անդրադարձել է «Պիրամիդա»-ի պատմությանը: Այժմ այս սրճարանի տարածքի մի հատվածում մինչ օրս էլ ժամանցի կենտրոն է գործում, որտեղ այցելուների մեծ մասն օտարերկրացի են՝ հիմնականում Իրանից: