Facebook-ը մտքի ուժով համակարգչի կառավարման մեթոդներ է մշակում
Advertisement 1000 x 90

Facebook-ը մտքի ուժով համակարգչի կառավարման մեթոդներ է մշակում

Ամերիկյան Facebook կորպորացիան մշակում է մեթոդներ, որոնք մարդկանց թույլ կտան համակարգիչը կառավարել մտքի ուժով՝ առանց սարքերի կիրառման: Ապրիլի 19-ին այս մասին հայտարարել է Ռեգինա Դուգանը, որն ընկերությունում գլխավորում է Building 8 անվանումը կրող բաժինը, որն զբաղվում է համապատասխան հետազոտություններով:

«Իսկ եթե՞ դուք կարողանաք անմիջականորեն գրանցել մտքերը: Դա անիրական է թվում, բայց նման բան, հավանաբար, հնարավոր կլինի ավելի շուտ, քան դուք ենթադրում եք», նշել է նա F8 կոչվող ճյուղային խորհրդաժողովում ունեցած ելույթի ժամանակ, խորհրդաժողով, որը Facebook-ը կազմակերպել էր Սան Խոսե քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ): Աշխատակցուհին նշել է, որ մոտ հեռանկարում ընկերության խնդիրն է ստեղծել համակարգ, որը թուլ տա մտքի ուժով գրանցել րոպեում 100 բառ և չպահանջի ինչ-որ տարրերի ներընտելացում մարդու մարմնի մեջ:

Facebook-ը, մասնավորապես, քննարկում է հատուկ տվիչների միջոցով լռություն պահպանող մարդու ուղեղում խոսողական կենտրոնների ակտիվությանը հետևելու և տեղեկատվությունը  համակարգչին փոխանցելու հնարավորությունը: Ըստ որում Դուգանը հավաստիացրել է, որ ընկերությունը չի փորձում մշակել համակարգեր, որոնք «վերծանեին մարդկանց պատահական մտքերը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 



Նման նյութեր