Իզաբելլա Աբգարյան. «Սա մայրաքաղաքի մայթե՞ր են, թե՞ կարկատաններով վերմակ»
Advertisement 1000 x 90

Իզաբելլա Աբգարյան. «Սա մայրաքաղաքի մայթե՞ր են, թե՞ կարկատաններով վերմակ»

«Ի՞նչ իրավունքով է յուրաքանչյուր ձեռնարկատեր իր խանութի, սրճարանի և այլնի դիմացի մայթը սալիկապատում իր ուզած ձևով։ Սա մայրաքաղաքի մայթե՞ր են, թե՞ կարկատաններով վերմակ։

Մեկը մի գույն, մյուսը` մեկ այլ, մեկը սայթաքող, մյուսը իր «օբյեկտի» դիզայնի պես…

Դրա համար էլ այդ օբյեկտների տերերը փակում են կարմիր գծով գծանշված կայանատեղերը քարերով (!!!), անպետք կահույքով օրվա որ ժամին որ ցանկանան և որքան երկար ցանկանան։

Արդյո՞ք մայթերը, որոնք հանրային տարածք են, տրվել են օբյեկտներին։

Սա ի՞նչ վինեգրետ է…», – Facebook-յան իր էջում գրել է Իզաբելլա Աբգարյանը: