Վիրուսներից, սպամներից և մյուս տհաճ անակնկալներից խուսափելու համար առաջարկում ենք ծանոթանալ թվով 5 հուսալի հակավիրուսային ծրագրերի, որոնք հարմար են Windows 10-ի համար:
Համացանցից օգտվողների համար հիմա շատ վտանգներ կան՝ սպամ-հղումներ, վնասակար ծրագրային ապահովումներ, տրոյական վիրուսներ և այլն: Սրանցից շատերի դեպքում հակավիրուսները կարողանում են ելք գտնել:
Ստորև նշված հակավիրուսային ծրագրերը կարողանում են օգնել համակարգչին գրեթե բոլոր վիրուսների դեպքում:
1. Kaspersky Total Security 2017
Այս հակավիրուսային ծրագիրն ամենատարածվածն է Windows-ի համար: Այն ունի հակավիրուսների համար նախատեսված բոլոր հնարավորությունները և հարմար է բոլորի ՝ թե՛ անհատ օգտատերերի, թե՛ կազմակերպությունների համար:
Բացի այդ, հակավիրուսային ծրագիրն ունի շատ պարզ ինտերֆեյս, և դրանով աշխատելը շատ հեշտ է:
Հակավիրուսային ծրագիրն ունի նաև անվճար տարբերակ, բայց ամբողջությամբ պաշտպանված լիենլու համար ավելի նպատակահարմար է գնել մեկ տարվա համար նախատեսված փաթեթը:
2. McAfee Total Protection 2017
Այս հակավիրուսային ծրագրի առանձնահատկություններից մեկը գաղտնաբառերի մենեջերն է՝ True Key կամ Intel: Այստեղ օգտագործված է պաշտպանության բազմաշերտ համակարգ՝ ընդգրկելով մատնահետքերը կամ դեմքի սկաները:
Այս ծրագրի առանձնահատկություններից մյուսը հակավիրուսային սկաներն և էլեկտրոնային փոստի պաշտպանությունն են:
3. ESET Internet Security 10
ESET Internet Security 10-ի հեղինակները նշում են, որ յուրաքանչյուր ստուգումը տեղի կունենա ավելի արագ, քան նախորդը:
Հակավիրուսային ծրագիրն ուսումնասիրում է ցանցը և կազմում է դիագրամ, որը ցույց է տալիս բոլոր ակտիվ սարքավորումները:
Հակավիրուսային ծրագիրն արգելափակում է բոլոր վնասակար հղումները, սպամները և ստուգում է էլեկտրոնային փոստի պարունակությունը:
Բացի այդ, ESET Internet Security 10-ն ապահովում է վեբ-տեսախցիկը:
4. Norton Security
Norton Security հակավիրուսային ծրագիրն օգտագործում է ծնողական վերահսկողության տեխնոլոգիան և SONAR Protection ընդլայնումը, որը գտնում է վնասակար ծրագրերը՝ ուսումնասիրելով ծրագրերի աշխատանքը դրանք միացնելու պահին:
Հակավիրուսային ծրագիրն ունի գաղտնաբառերի պահպանման մենեջեր, ինչպես նաև պահպանում է բրաուզերը և սկանավորում է բեռնված ֆայլերը՝ ներկայացնելով հաշվետվություն դրանց ապահովության մասին:
5. Bitdefender Total Security 2017
Bitdefender հակավիրուսային ծրագիրը կպահպանի ձեր սարքավորումները տրոյական վիրուսներից, սպամներից, գովազդ պարունակող վնասակար հղումներից, և այլն:
Bitdefender Total Security 2017-ում գործում են այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են սկանավորումը՝ ըստ ցանկության, վտանգավոր հղումների արգելափակումը, ապահովագրումը սպամներից: Բացի այդ, գործում է մեխանիկորեն միացվող ռեժիմ՝ Bitdefender Autopilot, որը միացնելուց հետո ծրագիրը ինքն է գտնում լուծումներ՝ առանց հարցնելու օգտատիրոջը:
Սիրարփի Աղաբաբյան