iPhone-ը և մահը (սիրողական լուսանկարչական ապարատների)
Advertisement 1000 x 90

iPhone-ը և մահը (սիրողական լուսանկարչական ապարատների)

Gagadget.com կայքը գրում է, որ iPhone 7-ի շնորհանդեսը սպասելիորեն հակասական էր, և, եթե ականջակալների չափի հետ կապված տարբեր կարծիքներ կան, ապա iPhone 7 Plus-ի տեսակցիկն իսկապես քայլ առաջ է։ Այսպես՝ iPhone 7 Plus-ը երկու տեսախցիկ ունի. միանգամից պետք է նշել, որ երկու հիմնական տեսախցիկներով հեռախոսներ արտադրվել են ավելի վաղ ևս, սակայն մինչև Apple ընկերությունն այդ բոլոր փորձերը բավական տարօրինակ են եղել։ iPhone 7 Plus-ում ամեն ինչ ճիշտ է արված։ Երկու տեսախցիկները 12 մեգապիքսելանոց սենսորներ ունեն։

Ինչ կապ ունի այս ամենի հետ մահը

Դեռ վաղուց սմարթֆոնները դանդաղ, բայց համառորեն սպանում են ֆոտոապարատների շուկան։ Անձամբ հոդվածագրի համար այդ ամենն ակնհայտ է դարձել 2011թ., երբ արտադրվեցին և շուկա ուղարկվեցին Samsung Galaxy S2 և iPhone 4S հեռախոսները. երկուսն էլ իրենց ժամանակի համար շատ լավ էին նկարում։ Նրանցով արված լուսանկարները լավ են նայվում 5 տարի անց ևս։

Նոր մոդելներն առավել լավ որակի լուսանկարներ ստանալու հնարավորություն կտան. բացի այդ՝ այժմ սմարթֆոնները լուսանկարների կյանքի ողջ ցիկլն ապահովում են՝ այն հնարավորություն է տալիս լուսանկարել, արագ մշակել դրանք և հրապարակել սոցիալական ցանցերում։ Այս ամենը տևում է ընդամենը մի քանի վայրկյան։ Հենց այդ հարմարավետության համար մարդիկ հրաժարվում են լուսանկարչական ապարատներից և նախընտրություն տալիս սմարթֆոններին։ Միակ բանը, որ փոքր-ինչ կանխում էր լուսանկարչական ապարատների շուկայի անկումը, սմարթֆոնների վրա օպտիկական մոտեցման հնարավորության բացակայությունն էր։ Մի քանի տեսախցիկ ունեցող սմարթֆոնների ստեղծման հետ այս խնդիրը ևս վերանում է։

168.am