
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկում է այսօր՝ ապրիլի 21-ին: Մինչև մայիսի 12-ը ներառյալ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն Երևանի զարգացման իրենց տեսլականն ու ծրագրերը:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:
ՀՀԿի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքի ցուցակը՝ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը՝ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: