Արշակ Զաքարյան. «Դիրքերից իջանք ու մի քանի լավ լուր լսեցինք» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արշակ Զաքարյան. «Դիրքերից իջանք ու մի քանի լավ լուր լսեցինք»

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի Facebook-յան գրառումը. «Դիրքերից իջանք ու մի քանի լավ լուր լսեցինք: Ազնիվ խոսք, ուրախացանք: Պատկերացրեք ինչքան հաճելի կլինի որ այդ լուրերը դառնան արդեն գործ` իրականություն: Առաջինը, լսեցինք բանակում ծառայության նոր ձևի առաջարկի մասին:

Այսինքն, մեր տարիների փափագած երազանքի` պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը ուղղված առաջարկ: Դեռ ամբողջովին չեմ ուսումնասիրել, բայց արդեն իսկ կարդացածս էլ ուրախալի է քանի որ արվում են կոնկրետ առաջարկներ, այսինքն կոնկրետ քայլեր դեպի մի քայլ առաջ:

Երկրորդ ուրախալի լուրը, մեր երկիրը ապականող, կեղտոտող աղբանոց սարքող, անհայրենիք, անտուն քոչվորներին վայել վարքով ապրող քաղաքացիներին տուգանելու առաջարկը: Այս երկու հարցով էլ անձամբ ես, իսկ հետագայում էլ արդեն մեր կառույցը` Հայոց Ազգային Գվարդիան անդադար պայքարել և առաձարկներով հանդես ենք եկել:

Իհարկե, մենք կանենք ամեն ինչ որպեսզի այս առաջարկները, հնարավոր նպաստավոր մեր երկրի համար թարմացումներով ու մոտեցումներով կյանքի կոչվեն: Օրինակ` չգիտեմ որ էթիկայի կանոններն ենք խախտել, որ 2011 թվականին նկարահանված այս հոլովակը հեռուստաընկերուտյունները հրաժարվում էին ցույց տալ:

Այսօրվա աղբը, հնդկական նարկոզներն ու հայկական լպիրշասրամտասերիալները էթիկայի կանոնների մեջ են իսկ սա դո՞ւրս: Նույնը կրկին 2011-2012 թվականներին նկարահանած պրոֆեսիոնալ բանակի, բանակը որպես մասնագիտություն ընտրելուն ուղղված սոցհոլովակներն էին, որոնք կթելադրեմ մեկնաբանության տեսքով, որոնք նույնպես ոչ մի հեռուստաընկերություն չի ցուցադրել, կրկին երևի էթիկայի կանոններ կան խախտված )))):

Ինչևէ, մենք իրոք շատ ուրախ ենք, որ սելը տեղից շարժվեց, և եթե այս և նմանատիպ առաջարկներ և բարելավումներ կյանքի կոչվեն, ապա ես կհավատամ, որ նոր երիտասարդ թիմը իշխանության եկած երկիրը կարող է հանել այս ճահճից»:



Նման նյութեր