Զբոսաշրջության պետկոմիտեն հորդորում է լուսանկարել ՀՀ աղբաշատ տեսարժան վայրերը և ուղարկել կոմիտեի ֆեյսբուքյան էջին
Advertisement 1000 x 90

Զբոսաշրջության պետկոմիտեն հորդորում է լուսանկարել ՀՀ աղբաշատ տեսարժան վայրերը և ուղարկել կոմիտեի ֆեյսբուքյան էջին

Համաձայն ապրիլի 20-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ վարչապետի հանձնարարականի` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է արշավ, որի նպատակն է ՀՀ քաղաքացուն դարձնել ակտիվ մասնակից «Մաքուր Հայաստան» ծրագրին։

Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեից։

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է նկարահանել զբոսաշրջային գրավչություն հանդիսացող վայրում աղբաշատ հատվածը, ուղարկել լուսանկարը զբոսաշրջության պետական կոմիտեի ֆեյսբուքյան էջին՝ նշելով մարզը, քաղաքը, համայնքը և նկարահանման օրը։ «Աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կարող եք օգտագործել #CleanArmenia հաշթեգը: Արդյունքները կներկայացվեն առցանց, բաց հարթակում։ Միասին մենք կարող ենք Հայաստանի զբոսաշրջային գրավչության վայրերն էլ ավելի գարվիչ դարձնել մեր երկիր այցելած զբոսաշրջիկի համար»,-հայտնում են Զբոսաշրջության պետական կոմիտեից։