Երեկ երեկոյան Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Շերամի 160-ամյակին նվիրված հոբելյանական համերգը, որը նախաձեռնել էին Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն ու «Ծիրանափող մշակութային երիտասարդական» հ/կ-ն։ Նախաձեռնությունն ինքնատիպ էր նրանով, որ համերգի ողջ հասույթը վիճակահանությամբ տրամադրվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին՝ գյումրեցի անօթևան մի ընտանիքի բնակարան ձեռք բերելուն։
Ամբողջությամբ՝ aravot.am