Հայազգի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանն իր նոր Kimoji-ների համար ներկայացել է Մարիամ Աստվածածնի կերպարով: Բացի այդ, Քիմի պաշտոնական կայքում տեղադրված են նաև 18 դոլար արժողությամբ մոմեր, որոնց վրա ևս Մարիամ Աստվածածնի կերպարով Քիմն է պատկերված։
Սակայն հայազգի աստղը` Մարիամ Աստվածածնի կերպարն օգտագործելու պատճառով քննադատությունների է արժանացել:
Ըստ երկրպագուների` չի կարելի Մարիամ Աստվածածնի խորհրդանիշը գումար աշխատելու համար օգտագործել։ Չնայած այդ հորդորներին` Քարդաշյանը Մարիամ Աստվածածնի պատկերով թափանցիկ զգեստ է հագել ու շրջել Լոս Անջելեսում։