Երևանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով երեք մարդ է մահացել
Advertisement 1000 x 90

Երևանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով երեք մարդ է մահացել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 22-ին՝ ժամը 00:45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 34 RA 022  (վարորդ` 1987 թ. ծնված Վ. Ա.), «Nissan Patrօl» մակնիշի У835СР-123 և «Opel Zafira» մակնիշի 34 ZQ 976 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի արգելափակումից դուրս են բերել Վ. Ա-.ին, 1988 թ. ծնված Հ. Հ.-ին և մեկ ուղևորի, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արմենիա ԲԿ, որտեղ մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները: