
Ազգությամբ վրացի ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավարուհի, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին թվիթերյան իր էջում կրկին անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Անգլիական ակումբի և բելգիական «Անդերլեխտ»-ի խաղի ժամանակ Մխիթարյանի խփած գոլից հետո Կանդելակին գրել է.
«Մինչև վրացիները չվերադառնան եվրոպական ֆուտբոլ, երկրպագելու եմ Մխիթարյանին: Առաջ Միլանի ոչ մի խաղ բաց չէի թողնում, երբ Կախան էր խաղում»: