«Մեզ դիմում են բոլորը՝ անկախ սեռական կողմնորոշումից»,- պատասխանելով մեր հարցին, թե՝ արդյոք ձեզ դիմո՞ւմ են նույնասեռականներն իրենց խնդիրներով, ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանը:
««Համասեռամոլություն» տերմինը հանված է, այժմ երևույթը կոչվում է նույնասեռականություն, որը նաև հանվել է հիվանդությունների շարքից: Այսինքն՝ այն դիտվում է՝ որպես մարդու սեռական նախընտրության տեսակ: Մեզ դիմում են բոլորը, քանի որ բոլորն էլ ունենում են խնդիրներ՝ կապված իրենց սեռական կյանքի հետ, տարբեր հարցերի հետ կապված դիմում են՝ ստանալով թե՛ տեղեկատվություն, թե՛ մասնագիտական օգնություն: Ժամանակը ցույց է տալիս, որ աստիճանաբար ավելի համարձակորեն են դիմում, նախկինում ավելի շատ նամակագրական շփում էր, քաշվում էին, ամաչում էին, հիմա շատ դեպքերում սկսվում է նամակագրությունից, հետո իրենք գալիս են մասնագիտական խորհրդատվություն ստանալու»,- նշեց սեքսոպաթոլոգը:
Անի Քեշիշյան