Անհետացած Ինեսային վերջին անգամ տեսել են Աբովյան գնացող ավտոբուսում. նոր մանրամասներ. asekose.am
Advertisement 1000 x 90

Անհետացած Ինեսային վերջին անգամ տեսել են Աբովյան գնացող ավտոբուսում. նոր մանրամասներ. asekose.am

«Որևէ նորություն աղջկա գտնվելու վայրի մասին չկա»,-Asekose.am-ին ասաց լուսանկարիչ Էդգար Հարությունյունյանը, ով սեպտեմբերի 13-ից անհետացած 23-ամյա Ինեսա Սրապիոնյանի մտերիմներից մեկն է:

Էդգարն անդրադարձավ նաև Ինեսայի անհետացման մասին շրջանառվող վարկածներին.

«Ինչ որ ասել է Ինեսայի հայրը, ավելին չգիտեմ և չեմ կարող ասել: Պետք չէ փորփրել, ինձ այս ամենը դուր չի գալիս: Թող աղջիկը գտնվի, հետո ամեն ինչ կպարզվի»:

Էդգարի խոսքով` ընտանիքի անդամները ոստիկանության աշխատանքներին զուգահեռ ողջ գիշերվա ընթացքում շարունակել են նաև իրենց որոնողական աշխատանքները, սակայն անարդյունք:  Էդգարը  հավելեց, որ վերջին անգամ աղջկան տեսել են Աբովյան գնացող ավտոբոսում:

«Այս մասին հայտնել են Ինեսայի ընտանիքի անդամները: Սակայն դրանից հետո արդեն հայտնի չէ, թե ինչ է եղել, գուցե նորից վերադարձել է Երևան: Աբովյանում մտերիմներ և ծանոթներ ունի, սակայն սիրելի տղա  չի կարող լինել, դա գրեթե բացառված վարկած է: Ի վերջո, Աբովյանում ծանոթներ, ընկերներ գրեթե բոլորն էլ ունեն, սակայն նշեմ, որ Ինեսայի` Աբովյանում ապրող  ծանոթներից ոչ մեկը որևէ տեղեկություն չունի»:

Նշենք, որ Ինեսա Սրապիոնյանն անհետանալու պահին կրել է սև վերնաշապիկ և սև տաբատ:

Հիշեցնենք, որ Ինեսայի հայրը Asekose.am-ի այն դիտարկմանը, որ Ինեսն այդ քայլին է դիմել ընտանիքի անդամներից մեկի հետ ունեցած վեճի պատճառով, պատասխանել է.

«Ընտանեկան հարց է, պետք չէ մանրանալ: Դիմել ենք ոստիկանություն, դուստրս որոնվում է»:

Հավելենք, որ Asekose.am-ի տեղեկություններով` Ինեսա Սրապիոնյան անուն-ազգանունով որևէ մեկն այս օրերի ընթացքում չի լքել Հայաստանը:

Ինեսա Սրապիոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել, 095-90-90-77, 010-45-02-02, 1-02 հեռախոսահամարներով։



Նման նյութեր