Պետրոս Ղազարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբեք Դաշնակցության գաղափարները չեմ կիսել, իմ համոզմունքն ա, որ մենք թուրքերի հետ պետք է ընդհանուր լեզու գտնենք և, հարթելով անցյալի ցավերը, շփվենք հարևանի նման։ Իմ կարծիքով՝ դրա ամենակարճ ճանապարը ոչ թե Սևրի պայմանագրի երազախաբության մեջ է, այլ ժամանակակից, ուժեղ հարգված պետություն կառուցելու։
Բայց տարվա մեջ կա մի օր, երբ կարելի է տրվել էմոցիաներին, սգալ, հիշեցնել թուրքերին, որ իրենց արածը չի մոռացվելու և մեզանից յուրաքանչյուրը դրա կրողն ա։
Ողջ տարին մենք պետք է ուժեղ Հայաստան կառուցենք։ Էսօր բացառություն է։
Ես կողմ եմ էսօր Թուրքիայի դրոշը այրելուն։ Մենակ էսօր, որպես բացառություն, կյանքին, ապրելուն, արարելուն ուղղված 364 օրվան զուգահեռ»։