Գագիկ Համբարյանի գրառումը Facebook-ում.
«ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի շուրջ սկանդալը շարունակվում է… Ապրիլի 25-ին ԵԽԽՎ-ում կշարունակվեն նրա և ռուսաստանցի պատգամավորների Սիրիա կատարած այցի շուրջ քննարկումները… Սակայն մինչ դրանց սկսվելը տարբեր երկրների պատվիրակության անդամները և ղեկավարները ԶԼՄ-ների միջոցով կիսվում են իրենց կարծիքով Ագրամունտի քայլի վերաբերյալ…
Ինչպես ասում են, մարդ պետք է դժվարության մեջ հայտնվի, որ բացահայտի իրական և շինծու ընկերներին… Չեմ կասկածել, որ առաջինը Ագրամունտին դավաճանելու են իր ամենամոտ ընկերները, որոնց հետ նա մտնելով կոռուպցիոն գործարքների մեջ կատարում էր նրանցից իջած պատվերները… Այս ցուցակում առաջինն են թուրք-ազերիները…
Ագրամունտի շուրջ սկանդալը մեկնաբանել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը… Ալիևյան կայքերից մեկին վերջինս ասել է. «Ագրամունտի արարքը էքստաօրդինար հետևանքներ է ունենալու ԵԽԽՎ-ի համար… Կազմակերպության ստեղծման օրվանից՝ 1949 թ-ից այսպիսի բան դեռ չէր եղել… ԵԽԽՎ-ում իմպիչմենտի կարգ չկա, չնայած Ագրամունտը երեք անգամ ներողություն է խնդրել իր արարքի համար… Չնայած դրան, ԵԽԽՎ որոշ պատգամավորներ պահանջում են նրա հրաժարականը… Բայց մի բան է պարզ. ԵԽԽՎ-ն այսուհետ չի կարող որևէ մեկին պաշտպանել, իսկ վստահությունը նրա հանդեպ զգալիորեն նվազել է…» Այս խոսքերի հեղինակը մի մարդ է, ում անունը բազմիցս կարելի է հանդիպել 2013 թ-ի հունվարին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած խայտառակ բացահայտումների մեջ՝ կապված ԵԽԽՎ շրջանակներում Ագրամունտի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցության մասին, որի արդյունքում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույց պատրաստող Ագրամունտն ամեն ինչ արել էր, որ այդ զեկույցում Ալիևի հասցեին ոչ մի քննադատություն չհնչի… Իսկ հետագայում Ագրամունտ-Ալիև նավթախավիարային գործարքներն էլ ավելի մասշտաբային բնույթ կրեցին, որի կիզակետում Ագրամունտ, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթեր և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչ եռյակն էր… Վերջին երկու ստահակները Արցախ չայցելելով հակահայկական զեկույցներ էին պատրաստել, որոնք ԵԽԽՎ-ին ներկայացրեց հենց նույն ազերիների կողմից գնված Ագրամունտը…
Պարզվում է, ըստ Սեիդովի, Սիրիա այցելելը մահացու հանցագործություն է և խաթարում է ԵԽԽՎ-ի հանդեպ վստահությունը… Բայց նույն ադրբեջանցիներից միլիոնավոր դոլլարների կաշառք և այլ նվերներ ստանալը հասարակ բան է… Դա պատի՞վ է բերում ԵԽԽՎ-ին… Հետաքրքիր է, թե ի՞նչ նկատի ունի ՍԵիդովն ասելով, որ այսուհետ ԵԽԽՎ-ն չի կարող որևէ մեկին պաշտպանել… Իսկ մինչև հիմա ու՞մ է պաշտպանել… Բաքվի կողմից գնված պատգամավորների և նրանց կողմից պատրաստված ազերիամետ զեկույցների թվով առաջատար են հենց ադրբեջանցիները… Սեիդովի խոսքերից կարելի է ենթադրել, որ Բաքուն էլ մեծ գումարներ չի ծախսելու Ագրամունտի և նրա նմանների վրա, քանի որ նույն Բաքվի հաճախորդների խայտառակվելու պատճառով ԵԽԽՎ-ն պախարակվել է…
Ինչ վերաբերվում է Ագրամունտի և ՌԴ-ի Պետդումայի պատգամավորների Սիրիա կատարած այցին, համոզված եմ,որ Ագրամունտին բավական ճոխ վճարել են դրա համար… Բացարձակ չեմ զարմանա, եթե բացահայտվի, որ ռուսների և Ագրամունտի միջև այդ գործարքի կատարման միջնորդ լինեն մեր արևելյան հարևանները…
Սեիդովը շատ է ուշացել… ԵԽԽՎ-ն վաղուց է պատվազրկված… Պատճառը՝ Սեիդովի, Մարկովիչի, Ուոլթերի, Ագրամունտի, Ջոնսթոնի, Լինդբլադի, Փաշաևայի, Աթկինսոնի և սրանց նման կաշառված և կաշառք բաժանող ԵԽԽՎ պատգամավորների առկայությունն էր…»: