Չիկագոյի Րաշա համալսարանի նյարդաբաններն ապացուցել են, որ կերակուրների մեջ դարչինի օգտագործումը, ինչպես նաև աշխարհով մեկ ամենատարածված սննդային հավելումը՝ նատրիումի բենզոատը, բարձրացրել են մկների՝ սովորելու հանդեպ ունակությունները: Սակայն դրանք ազդել են միայն ոչ այնքան խելացի կրծողների վրա: Հետազոտությունը տպագրվել է «Neuroimmune Pharmacology» ամսագրում:
Փորձը բավական պարզ էր: Մկների կարողությունը գնահատելու համար նյարդաբաններն օգտագործել են, այսպես կոչված, Բարնսի լաբիրինթոսը: Այս լաբիրինթոսն իրենից ներկայացնում է 20 անցքերով կազմված տասը սանտիմետրանոց գլան, որոնցից մեկի մեջ գտնվում էր ուտելիքը: Կրծողներին բաժանել էին երկու խմբերի՝ կախված այն փաստից, թե որքան արագ են նրանք մտապահել ուտելիքի տեղը: Այնուհետև «դժվար ընկալող» և «տաղանդավոր» մկներին բաժանել էին երեք խմբերի, որոնցից յուրաքաչյուրի ուտելիքին ավելացրել էին կամ դարչին, կամ պլացեբո, կամ նատրիումի բենզոատ (նատրիումի բենզոատը հայտնի է՝ որպես E211 սննդային հավելում):
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նատրիումի բենզոատը բարձրացնում է «ոչ խելացի» մկների ունակությունները՝ դրանք հասցնելով սովորականի: Իսկ «տաղանդավոր» մկների վրա դրանք գրեթե չեն ազդել:
Այս առեղծվածի գաղտնիքն ընկած է մկների ուղեղում: Թերի ընկալող մկների հիպոկամպը զգալի տարբերվում էր «խելացի» մկների հիպոկամպից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը