Հայլենդսի համալսարանի (Նյու Մեքսիկոյի նահանգ, ԱՄՆ) մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են, որ քայլքը նպաստում է մտավոր ունակությունների զարգացմանը: Գիտնականների աշխատանքը ներկայացվել է Չիկագոյում Ամերիկյան ֆիզիկական ընկերության (American Physical Society) ամենամյա համագումարում: Զեկույցից քաղվածքներ են հրապարակված Eurekalert պորտալում:
Նրանք պարզել են, որ քայլքը նպաստում է արյան հոսքին գլխուղեղ և, որպես հետևանք, մարդու հիշողության և ճանաչողական ունակությունների բարելավմանը: Այս արդյունքն ավելի քիչ է դրսևորվում, քան վազքի ժամանակ, բայց զգալիորեն ավելի ուժեղ է արտահայտված, քան հեծանիվ քշելիս:
Հետազոտության հեղինակները նման եզրակացությունների են հանգել 12 առողջ երիտասարդների դիտարկման ընթացքում: