Ֆրանսիացի գիտնականները 3.5 ամսում մարդկային սպերմատոզոիդներ են աճեցրել
Advertisement 1000 x 90

Ֆրանսիացի գիտնականները 3.5 ամսում մարդկային սպերմատոզոիդներ են աճեցրել

Ֆրանսիացի հետազոտողները հայտնում են, որ իրենց հաջողվել է լաբորատոր պայմաններում առնետի և մարդու սպերմատոզոիդներ աճեցնել:

Մեթոդը փորձարկել են առնետների վրա` երիտասարդ կենդանիների ամորձիների հյուսվածք վերցնելով և դրանից սպերմատոզոիդներ աճեցնելով, իսկ դրանից հետո ստուգել են այդ մեթոդների արդյունավետությունը մարդկային հյուսվածքների վրա:

Նրանք ամորձիների ուղիները տեղավորել են հիտոզանային գլանների մեջ, նման «փաթեթավորումը» չի խանգարել գազափոխանակմանը և նույնիսկ հյուսվածքները պաշտպանել է բակտերիաներից: Հետագա աճեցումը տեղի է ունեցել Պետրիի գավաթում` սնուցող միջավայրով. հասունացումը շարունակվել է 72 օրվա ընթացքում, իսկ հետո հիտոզանային գլանները տարրալուծվել են` սպերմատոզոիդներ արտազատելով:  Ամորձիների ուղիներում գտնվող հասունացող բջիջները փոխազդել են Սերտոլիի բջիջների հետ, որոնց առկայությունն անհրաժեշտ էր սպերմատոզոիդների աճի և զարգացման համար:

Հետազոտության հեղինակներն հավաստիացնում են, որ արհեստական և իսկական սպերմատոզոիդները նմանատիպ հատկանիշներ ունեն: Դա ապացուցելու համար նրանք նախատեսել են մոտ ժամանակներս ստուգել, թե սպերմատոզոիդներն ի վիճակի են արդյոք ձվաբջիջ բեղմնավորել: