Kitty Hawk ամերիկյան սթարթափը, որը ֆինանսավորվում է Google-ի համահիմնադիր Լարի Փեյջի կողմից, ներկայացրել է իր «թռչող ավտոմոբիլի» առաջին նախատիպը՝ Flyer-ը: Վիթխարի մուլտիկոպտյորը ցուցադրող տեսահոլովակը հրապարակված է ընկերության YouTube-ալիքում:
100 կիլոգրամ քաշով փոխադրամիջոցը նախատեսված է մեկ ուղևորի համար: Flyer-ն աշխատում է նաև էլեկտրական քարշով և ժամում զարգացնում է մինչև 40 կիլոմետր արագություն: Ապարատն ստեղծողի խոսքով՝ Flyer-ը վարելու համար ոչ մի թույլատրագիր չի պահանջվում, քանի որ այն դասվում է թեթև օդանավերի շարքին:
Վաճառքների մեկնարկը պլանավորված է 2017 թվականի վերջին, սակայն ապարատն ստեղծողները դեռևս չեն որոշել դրա վերջնական արժեքը: