Բժիշկների շրջանում ընդհանուր արմամբ քիչ են սիրտանոթային և քաղցկեղային հիվանդությունները, սակայն զգալիորեն բարձր թիվ են կազմում դեպրեսիաները և ինքնասպանության դեպքերը։ Սխալված չենք լինի ասելով, որ բժիշկները նույնպես չունեն իմունիտետ ամենօրյա խնդիրների և դեպրեսիաների նկատմամբ։ ԱՄՆ֊ում տարեկան մոտ 400 բժիշկ է դիմում ինքնասպանության։ Նրանք հատկապես չբուժված դեպրեսիաների, վթարներից առաջացած հոգեկան խանգարումների, ալկոհոլիզմի, թմրանյութերի չարաշահումների արդյունք են։
Կատարված հետազոտական աշխատաքները հաստատել են, որ դեպրեսիան հանդիպում է տղամարդ բժիշկների 12%֊ի և կին՝ 18%֊ի մոտ։ Բժիշկների մոտ դեպրեսիաները կարող են աննկատ մնալ և մինչև վերջ չբուժվել, քանի որ վերջիններս ինքնախտորոշմամբ և ինքնաբուժմամբ են փորձում լուծել իրենց խնդիրները։ Սեփական հոգեվիճակի ինքնախտորոշումը շատ բարդ է, հետևաբար բժիշկները հաճախ են սխալվում սեփական հիվանդության ախտորոշման և բուժման հարցում: Իսկ ինչ վերաբերվում է ինքնասպանության մտքերին, ապա յուրաքանչյուր բժիշկ գիտակցում է, որ դա վատ արարք է, սակայն նախընտրում է քողարկել իր հիվանդությունն ու ինքնասպանության մտադրությունը:
Բժիշկների մոտ դեպրեսիաների ախտորոշումն ու բուժումը իսկապես լուրջ խնդիր է: Դեպրեսիայի ժամանակ ինքնագնահատականի իջեցման պատճառով մասնագետի մոտ նկատվում է աշխատունակության անկում և մոտիվացիայի պակաս։
Բժշկի դեպրեսիայի ախտանիշներից և վարքագծի դրսեվորումներից են․֊
- Նյարդայնություն, գրգռվածություն և միջանձնային կոնֆլիկտներ
- Շրջապատի հետ մերթ չափազանց մտերմություն և մերթ՝ անհարկի պաշտոնական ” սառը” կեցվածք
- Մասնագիտական պարտավորությունների մեջ թերացումներ, ուշադրության պակաս և սխալներ
- Ոչ ռացիոնալ և ռիսկային որոշումներ
- Բժշկական պարագաների նկատմամբ արհամարհանք (սպիտակ խալաթ, ձեռնոց, դիմակ…)
- Քնի խանգարումներ (անքնություն կամ քնկոտություն)
- Սեռական և անպարկեշտ բնույթի արտահայտություններ
- Հաճախակի աշխատատեղի փոփոխություն
- Եվ այլն․․․
Ինչ վերաբերվում է ինքնասպանություններին, ապա բժիշկների մոտ այս ռիկսը մոտավորապես երկու անգամ ավելի բարձր է, քան բնակչության այլ խմբերի հետ համեմատած: Կին բժիշկները ավելի քիչ են հակված ինքնասպանության փորձ կատարելու, քան մնացած կանայք: Բժիշկների կողմից ինքնասպանության փորձերի մեծ մասը մահվան ելք են ունենում, քանի որ նրանց մեծ մասին հասանելի են մահացու ազդեցության դեղամիջոցները:
Փաստ է, որ բժիշկները իրենց դեպրեսիաների կամ ինքնասպանության մտադրությունների կապակցությամբ հազվադեպ են դիմում իրենց կոլեգաներին՝ պրոֆեսիոնալ օգնության ստանալու նպատակով: Սա պայմանավորված է աշխատանքը կորցնելու, հոգեկան հիվանդության “պիտակից” խուսափելու և խնդրի մասին ուրիշների տեղեկենալու վախով:
Հաշվի առնելով նմանատիպ պրոբեմի առկայությունը բժշկական բնագավառում, ապա պետական առողջապահական համակարգում պետք է կարևորվի նախևառաջ հենց բժիշկների ֆիզիկական և հոգեկան առողջության խնդիրները։ Այս միջոցով կարող են նվազել բժիշկների հոգեկան առողջական խնդիրները և կանխվել ողբալի դեպքերը…