Ինչպե՞ս դուրս գալ ճահճից-7
Սին հույսերին նախ չտրվենք
Հասարակական կյանքի ճահճից դուրս գալու ելքը գտնելու համար նախ հարկավոր է կարողանալ հույս չկապել նրանց հետ, ովքեր սին խոստումներ են տալիս ձեզ:
Ահավասիկ:
Ձեր աչքի առաջ են կուսակցություններ, որոնք տարբեր տարիների ձեզ հավատացրել են, թե հնարավոր է ընտրութուններով նախագահ փոխել ու քարքարոտ ճանապարհներով ձեզ տարել են անհուսության:
Այդ կուսակցություններից շատերը, դաս չառնելով քաղաքական իրենց իսկ անցյալից, հիմա էլ ձեզ համոզում են, թե հնարավոր է իշխանություններից խլել Երևանի քաղաքապետի պաշտոնը, դրանից հետո էլ գահազրկել նախագահին:
Այդ կուսակցություններն ու դրանց ղեկավարները մոլորեցնում են ձեզ, քանի որ մի իրականության մեջ, որտեղ պատմական հանգամանքների բերումով իշխանության ճյուղերը տարաբաժանված չեն և ողջ իշխանական համակարգը, այդ թվում նաև ուժային կառույցները, ենթակա են մեկ պաշտոնյայի, ընտրություններ հնարավոր չե՛ն:
Նման իրականության մեջ նախագահի, կամ որ նույնն է, երկրի մայրաքաղաքի ղեկավարի, պաշտոնը հնարավոր է գրավել բացառապես միայն ուժով: Իսկ ադ կուսակցությունները, կյանքը ցույց է տվել, բավարար ուժ ապահովել չեն կարողանում:
Այնպես որ, Երևանի ավագանու ընտրություննեից հետո, երբ կհամոզվեք, որ այդ կուսակցությունները նորեն անհաջողություն ունեցան, ճիշտ վարված կլինեք, եթե ձեր մտքերից իսպառ ջնջեք նրանց:
Այդ կերպ պարբերաբար վարվելով դուք քաղաքական դաշտը կմաքրեք ավելորդ տարրերից ու աղմուկից և այդժամ կմեծանա ՈՒՂԻՆ տեսնելու հավանականութունը:
Ավելի լավ է հույս չունենալ, քան գնալ սին հույսերի հետևից:
Պեպանյան Արծրուն
25.04. 2013թ.