Uber-ը հայտարարել է թռչող փոխադրամիջոց ստեղծելու պլանների մասին
Advertisement 1000 x 90

Uber-ը հայտարարել է թռչող փոխադրամիջոց ստեղծելու պլանների մասին

Uber ընկերությունը, որը մասնագիտացած է տաքսիների առցանց պատվերների բնագավառում, հայտարարել է մինչև 2020 թվականը թռչող փոխադրամիջոցի աշխատանքային մոդել ներկայացնելու պլանների մասին, հաղորդում է USA Today-ը:«Քաղաքային ավիացիան բնական հաջորդ քայլն էUber-ի համար»,- նշել է արտադրանքի գծով գլխավոր ներկայացուցիչ Ջեֆ Հոլդենը:

Նա հավելել է, որ ընկերությունը ձգտել է մարդկանց տալ ավելի շատ ազատ ժամանակ, ինչպես նաև նվազեցնել ճանապարհների բեռնվածությունը և շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը: Այս առնչությամբ Uber-ն աշխատում է, որպեսզի «Սեղմիր կոճակն, ստացիր թռիչք» ընտրության հնարավորությունն իրականություն դառնա, նշել է Հոլդենը:

Ընկերությունը փոխադրամիջոցի նոր մոդելը պատաստում է Դուբայում կայանալիք World Expo-2020 ցուցահանդեսի համար:

Uber տաքսիների պատվիրման առցանց ծառայությունն աշխատում է գրեթե 70 երկրների 570 քաղաքներում: