Արմեն Գրիգորյան. «Հիշողության թշնամին ոչ թե ժամանակն է, այլև՝ այլ հիշողությունները»
Advertisement 1000 x 90

Արմեն Գրիգորյան. «Հիշողության թշնամին ոչ թե ժամանակն է, այլև՝ այլ հիշողությունները»

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի Facebook-յան գրառումը. «Մի բան էի ուզում ասել, բայց մտածեցի երեկ հարմար չի ասելը։

Ընդհանրապես մեր ուղեղն ու մարմինն էնքան մեծ փոփոխությունների են ենթարկվում կյանքի ընթացքում, որ դժվար է պատկերացնել։ Ամեն 4 ամսվա ընթացքում կարմիր արյան բջիջներն ամբողջությամբ փոխվում են, մի քանի շաբաթվա ընթացքում մարդու մաշկի բջջիջներն ամբողջությամբ փոխվում են։ 7 տարվա ընթացքում մարդու մարմնի բոլոր ատոմները փոխարինվում են նորերով։ Մեծ հաշվով, ֆիզիկապես մենք միշտ նոր մարդ ենք, և միակ բանը, որ մեզ ստաբիլ նույնն է պահում դա մեր հիշողությունն է։ Հիշողությունը մեր ինքնության ամենագլխավոր գործոնն ա։

Հիշողությունը նաև մեր հավաքական կերպարի հիմքն է։ Ի դեպ, հիշողության թշնամին ոչ թե ժամանակն է, այլև՝ այլ հիշողությունները։ Որոշ առումով հաջողված ենք, որ Արցախի պատերազմում ոչ թե նմանատիպ նոր հիշողություն ենք ձեռք բերել, այլ ձևափոխել ենք այն։

Ի դեպ, լիքը բժշկական հետազոտություններ ցույց են տալիս, որ հիշողությունը կորցրած անհատը նաև դժվարանում է ապագան պատկերացնել։

Ուզում եմ ասել, որ հիշելը կարևոր է, որովհետև հենց հիշողությունն է մեզ դարձնում այն, ինչ որ կանք, այլ ոչ թե մեր ֆիզիկական գոյությունը։ Ու հիշելը մեզ պետք է օգնի ավելի լավ ապագա կառուցելու համար»։



Նման նյութեր