Գագիկ Համբարյանը Facebook-ում գրում է.
«Ուկրաինան բացահայտել է Ադրբեջանի երկերեսությունը
Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել ադրբեջանական տնտեսվարող 17 սուբյեկտների դեմ, որոնք խախտելով Ուկրաինայի «Ժամանակավորապես օկուպացված տարածքների մասին» օրենքը ապրիլի 20-22 մասնակցել են Ղրիմի Յալթա քաղաքում տեղի ունեցած III Միջազգային տնտեսական համաժողովին… Յալթայում Բաքուն բավական ճոխ է ներկայացված եղել… Համաժողովին մասնակցել են Ադրբեջանի բանկերի ասոցիացիան, Ադրբեջանի միջազագայաին բանկը, Ադրբեջանի պետական նավթային կորպորացիան(SOCAR), Ադրբեջանի Առևտրային ներկայացուցչությունը ՌԴ-ում, խոշորագույն Azersun Holding և Azerbaijan Methanol ընկերությունները և այլն…
Այս հարցին չէի անդրադառնա, եթե նույն Իլհամ բեյի գրպանային կայքերը գրեթե ամեն շաբաթ չանդրադառնային հայ-ուկրաինական հարաբերություններին, չհիշեցնեին իրենց ընթերցողներին, որ Ուկրաինայի ՆԳՆ նախարար Արսեն Ավակովի ևնախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի պատմական Հայրենիքը՝ Հայաստանը, ժամանակին, երբ ՄԱԿ-ում քվեարկում էր Ուկրինայի տարածքային ամբողջականության մասին բանաձևը, դեմ է քվեարկել… Նույն ալիևյան մամուլը Ղրիմը ներկայացնում է ՌԴ-ի կողմից օկուպացված տարածք՝ հաճոյանալով Կիևին…
Չմոռանանք, որ Ուկրինան «Ժամանակավորապես օկուպացված տարածքների մասին» օրենքը գրեթե արտագրել է Ադրբեջանի նույնաբովանդակ օրենքից… Ուկրինայի ԱԳՆ-ն իր «սև ցուցակ»-ի գաղափարը ևս ընդօրինակել է Բաքվի տխրահռչակ «սև ցուցակ»-ից… Ղրիմում տնտեսական գործունեություն ծավալողների դեմ քրեական գործերը Պորոշենկոն ևս վերցրել է Իլհամ Ալիևի օրինակից…
Մասնակցելով Ղրիմի Յալթա քաղաքում տեղի ունեցած III Միջազգային տնտեսական համաժողովին պաշտոնական Բաքում գործով ապացուցեց,որ նրա համար միևնույն է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը… Դե ֆակտո Ադրբեջանի համար Ղրիմը ՌԴ տարածք է և նա այնտեղ բավական ակտիվ փորձում է ներդրումներ անել, ինչպես նաև թքած ունի Ուկրինայի ԱԳՆ-ի «սև ցուցակ»-ի վրա… Դե յուրե Ադրբեջանը ծիծաղում է Կիևի վրա…
Իլհամ բաբան իր այս քայլով բոլորին ապացուցեց,որ երկերեսանիի մեկն է… Որ նրա խոսքերի և գործերի միջև սարերի տարբերություն կա…
«Ուրիշի համար փոս փորողն ինքն է ընկում իր փորած փոսի մեջ»… Այն, ինչ խորհուրդ էր տալիս Ալիևը Պորոշենկոյին, հիմա վերջինս կիրառելու է Ադրբեջանի դեմ…»: