«ՆԱՐԵԿԸ մեր ժողովուրդը պաշտել է Աստծո նման, բայց միայն այն տարբերությամբ, որ մեկին դրել է գլխի վրա, իսկ մյուսին` գլխի տակ»
Advertisement 1000 x 90

«ՆԱՐԵԿԸ մեր ժողովուրդը պաշտել է Աստծո նման, բայց միայն այն տարբերությամբ, որ մեկին դրել է գլխի վրա, իսկ մյուսին` գլխի տակ»

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի գրառումը. «Այսօր իմ սիրելի բանաստեղծներից ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ` «խենթ» ու անսահման հումորով հայի ծննդյան օրն է:

Շիրազաշունչ խոսքերը մեզ տանում են պատմական Հայրենիք, սիրել տալիս մեր սրբազան հողն ու ջուրը, սեր բխեցնում սրտերում, գարունն ապրեցնում հոգիներում…

Անհնար է չսիրել նրան ու իր անմահ գրվածքները: Այստեղ ուզում եմ նրա կյանքից մեկ կարևոր դրվագ ներկայացնել:

Շիրազը Կենտկոմին ուղղած իր նամակում, փորձելով բացատրել Ս.Գրիգոր Նարեկացու ԱՂՈԹԱՄԱՏՅԱՆԻ արժեքն ու նշանակությունը, հետևյալ դիպուկ բնորոշումն է տվել, որ ՆԱՐԵԿԸ մեր ժողովուրդը պաշտել է Աստծո նման, բայց միայն այն տարբերությամբ, որ մեկին դրել է գլխի վրա, իսկ մյուսին` գլխի տակ:

Երևի սա Նարեկացու գլուխգործոցին տրված ամենահանճարեղ գնահատականն է: Բայց ես շատ կցանկանայի, որ մենք Նարեկը հանեինք մեր գլխի տակից և մշտական ընթերցանության առարկա դարձնեինք:»



Նման նյութեր