
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արարատյան դաշտի տարբեր հատվածներից, հատկապես Վեդի, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերից զանգեր եմ ստանում, որ այս գիշեր սպասվում է ցրտահարություն, նման բան չկա, առաջիկա գիշերը Արարատյան դաշտում կանխատեսվում է +9…+11 աստիճան տաքություն: Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում կարող եք համարել ավարտված: