Ներկայացնում ենք քաղաքագետ Գագիկ Համբարյանի Facebook-յան վերջին գրառումը. «Հայտարարությունն այն մասին, որ ԵԽԽՎ-ում անկախ հանձնաժողով է ձևավորվելու, որը սկսելու է հետաքաննություն անցկացնել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի և ԵԽԽՎ այլ պատգամավորների Ադրբեջանից կաշառքներ ստանալու փաստի առթիվ, բավական ակտիվացրել է Ագրամունտի կաշառակեր ընկերներին, որոնք պաշտպանվելու նպատակով արդեն սկսել են հարձակումներ գործել Հյասատանի վրա…
«Европейская правда»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի և Ագրամունտի բարեկամ իսպանացի պատգամավոր Ժորդի Շուկլուն ով ևս Ագրամունտի հետ մեկնել էր Սիրիա և որի անունը ևս կար 2013 թ-ին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնի հրապարակած ԵԽԽՎ-ում Բաքվի կողմից կիրառված ակտիվ նավթախավիարային դիվանագիտության խայտառակ բացահայտումների մեջ, որոշել է հարձակվել Հայաստանի վրա…
Մեկնաբանելով վերը նշված հանձնաժողովի գործունեությունը Շուկլուն հայտարարել է, որ ցուցմունք պետք է տա նաև ԵԽԽՎ փոխնախագահ, ուկրաինացի պատգամավոր Վլադիմիր Արևը, ով իրեն պատմել է, թե ինչպես են ժամանակին հայ պատգամավորները մեկ քվեարկության համար իրեն առաջարկել մեկ շիշ լավ կոնյակ…
Հիշեցնեմ, որ Արևն այդ մասին գրառում էր արել իր facebook-յան էջում, իսկ երբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները շատ կոշտ նրան հակադարձել էին և բացահայտել էին նրա սուտը, Արևն ասել էր, որ քանի որ իր գրառումը եղել է ուկրաիներեն, նրամ սխալ են հասկացել… Հավելեմ նաև, որ պարոն Արևն այդ գրառման մեջ նաև բողոքել էր, որ հայերի խնդրանքը չկատարելու պատճառով, հայկական պատվիրակությունը քվեարկության հաջորդ օրն իր անձի վերաբերյալ կոմպրոմատներ է տարածել ԵԽԽՎ-ում,որ նրա տատին ադրբեջանցի է…
Պրիմիտիվ Արևը այս գրառումով ինքն իրեն է վատ վիճակի մեջ դրել… Հայ պատգամավորները միամիտ չէին, որ գիտենալով Արևի ծագումնաբանության մասին բավական տեղեկություններ կաշառք առաջարկեին Արևի նմանին, որը երբեք չի թաքցրել իր սերտ կապերը Բաքվի հետ…
Միայն այս հանգամանքը բացահայտում է, որ Արևի հակահայկական սույն դեմարշը տարրական, պրիմիտիվ պրովոկացիա է…
Զարմանալի է նաև այն, որ Արևի տատիի ազգային պատկանելիության վերաբերյալ ճշգրիտ տեղեկությունը. սույն ուկրաինացի երեսփոխանը համարում է կոմպրոմատ… Կարելի է ենթադրել, որ Արևը կամ ամաչում է իր տատիի ազերիական ծագման փաստից, կամ էլ միտումնավոր է թաքցրել՝ ինչ-ինչ գործարքների պատճառով նույն Ադրբեջանի հետ…
Պետք է նշեմ, որ նույն Արևը, ով ևս ԵԽԽՎ-ում ուկրաինացի այլ պատգամավորների նման «պահանջում» է Ագրամունտի հրաժարականը, իր բազմաթիվ հարցազրույցներում փորձում է ԵԽԽՎ կաշառակեր նախագահին պաշտպանել և մեղքը բարդել Մոսկվայի վրա…
«Ռուսները խաբել են Ագրամունտին, տարել են Սիրիա և դա արել են ԵԽԽՎ-ն խայտառակելու համար… »,- վանկարկում է Ագրամունտի ծպտյալ կողմնակից և տեղակալ Արևը, ով այս տարիների ընթացքում նույն Ագրամունտի, Վոլոնտեի, Մարկովիչի,Ուոլթերի, Շուկլուի և այլնի նման միլիոներ է դիզել՝ համագործակցելով Ադրբեջանի հետ…
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը պետք է պատրաստ լինի ամեն տեսակի պրովոկացիաներիի և էժանագին պատմությունների…
«Ագրամունտ և Co-ն» առաջնորդվելու են «Ամենալավ պաշտպանությունը ՝ հարձակումն է» կարգախոսով և ինչ ասես չեն հնարելու սեփական հանցանքները թաքցնելու համար…
Ի դեպ, մայիսի 3-ին Կիև է մեկնում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ-ում նավթախավիարային դիվանագիտության կնքահայր Սամեդ Սեիդովը… Թե ինչի համար, երևի բոլորին է պարզ…
Հ.Գ.Կիսաուկրաինացի, կիսաադրբեջանցի և էլի ինչ-որ «կիասչգիտեմինչացի» Վլադիմիր Արևը բավական սկանդալային ֆիգուր է Ուկրինայի քաղաքական թատերաբեմում… 2006-ին Վարշավայի «Օկենցե» օդանավակայանում լեհ իրավապահները և սահմանապահները ձերբակալել էին Ալիևին և նրա կնոջը՝ Նատալյա Ֆիցիչին, թմրամիջոցներ տեղափոխելու համար… Լեհ իրավապահները քրեական գործ էին հարուցել Արևի և նրա տիկնոջ նկատմամբ…
Սակայն Կիևին հաջողվեց այն ծածկադմփոցի անել… 2011 թ-ի հոկտեմբերին, երբ Արևը գտնվում էր ԱՄՆ-ում, Ուկրինայի Ռադայում տեղի ունեցած քվեարկության ժամանակ նրա անունից քվերակվել է, որը մեծ սկանդալ էր առաջացնել Կիևում… Իսկ 2013 թ-ի ապրիլին Կիևի «Delight» սուպերմարկետում Արևը հարձակվել էր գործակատարի և հաճախորդի վրա, ովքեր խոսել էին ռուսերեն… Արևին դա դուր չէր եկել… Երևի նախընտրելի էր, որ նրանք խոսեին Արևի համար հարազատ ադրբեջաներենով…»: