Ո՞վ է Բաքու մեկնած հերթական մոլորյալը
Advertisement 1000 x 90

Ո՞վ է Բաքու մեկնած հերթական մոլորյալը

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքու է մեկնել Էրիկ Խաչատրյանը: Նրա հետ հանդիպում է անցկացվել Վահան Մարտիրոսյանի կողմից ստեղծված այսպես կոչված «Խաղաղության պլատֆորմի» գրասենյակում: Haqqin.az-ը գրում է, որ «Էրիկը լքել էր հարազատ Բաքուն 30 տարի առաջ»: Եվ այդքան տարի հետո, ինչպես նշում է ադրբեջանական կայքը, «Խաղաղության պլատֆորմը» նրան հնարավորություն էր տվել այցելել հարազատ քաղաք: Ադրբեջանական կայքը գրում է նաև, որ մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի Էրիկ Խաչատրյանը տեղափոխվի Բաքու:

«Ասել, որ հանդիպումն անցել է ընկերական մթնոլորտում, նշանակում է՝ ոչինչ չասել: Ամեն ինչ ջերմ է անցել: Կարծես՝ հանդիպել են հարազատներ, որոնց ճակատագրի կամքով բաժանել էին»,-գրում է ադրբեջանական կայքը: Էրիկ Խաչատրյանը խոստովանել է, որ «ցանկանում է իր երեխաներին ցույց տալ քաղաքն ու պատմել այդ քաղաքում անցկացրած իր երջանիկ կյանքի պատմության մասին»:

armlur.am