Դերասան Գնել Ուլիխանյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Կեսգիշերին 29-ամյակը Գնելը նշել է սիրելիի` Աննայի հետ։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասանը պատմեց, որ կեսգիշերին կինը ռոմանտիկ ընթրիք է կազմակերպել, որի ընթացքում էլ մատուցել է անակնկալը։
«Չգիտեմ՝ սիրո՞ւմ եմ անակնկալ, թե ոչ։ Ե՛վ հետաքրքիր է, և՛ չեմ սիրում սպասողական անհանգիստ վիճակ։ Սպասում էի, որ Աննան հետաքրքիր ինչ-որ բան կանի, սակայն չէի սպասում, որ այսպիսի օր կունենանք։ Կասկադի հարակից սրճարաններից մեկը մեզ համար շատ հոգեհարազատ տեղ է։ Երեկոյան ժամը 11-ին Աննան ինձ ժամադրել էր այնտեղ։ Որոշել էի երեկոյան ֆուտբոլ նայել, բայց ասաց՝ չէ, այս անգամ ֆուտբոլը թող մնա։ Նա սեղան էր պատվիրել, ցերեկը գնացել էր, տորթ տարել ու ամեն բան նախապատրաստել։ Երկուսով այնտեղ էինք, ուղիղ 12-ին տորթ բերեցին, շնորհավորեց ինձ և սկսեցինք տոնել տարեդարձս։ Նախորդ տարի էլ էինք նույն տեղում նշել ծնունդս։ Սա, կարծես, փոքրիկ ավանդույթ դարձավ մեր ընտանիքում»,– ասաց Գնելը։
Դերասանը նշեց, որ կինն իրեն գեղեցիկ նվեր է մատուցել, սակայն չբացահայտեց, թե ինչ։
Գնելը նշեց, որ ընթրիքի ժամանակ կնոջ հետ հետաքրքիր զրույց են ունեցել, վերհիշել անցնող տարին, որի ընթացքում ամուսնացել են, ուրախացել իրենց ձեռքբերումների համար։ «Մենք սիրող, ամուր ընտանիք ունենք, մեր սերը գնալով աճում է։ Սա ամենամեծ ձեռքբերումն է։ Ես ուղղակի խոսքեր չեմ ասում։ Մենք իսկապես զգում ենք դա։ Ես միշտ երջանիկ եմ համարել ինձ, հիմա առավել, քան երջանիկ եմ, քանի որ հանդիպել եմ Աննային»,– նշեց նա։
Դերասանի խոսքով` իր ամենատպավորիչ տարեդարձերը եղել են վերջին երկու տարիներին, քանի որ հիմա Աննան կողքին է. «Անուկի հետ ծնունդներս գնալով ավելի տպավորիչ ու հիշարժան են դառնում»։
Ամբողջությամբ՝ life.tert.am