Los Angeles Times-ը հաղորդում է, որ սեպտեմբերի 14-ին Լոս Անջելեսում սպանվել է 37-ամյա հայ գործարար Հովիկ Կրբոյանը: Նրան սպանել են տանը, որտեղ եղել են նրա կինն ու 9-ամյա դուստրը: Los Angeles Times-ի հաղորդմամբ՝ Հովիկ Կրբոյանը բացել է տան դուռը՝ կարծելով, թե պատվիրված պիցցայի առաքիչն է, սակայն կրակել են նրա վրա:
Հարևանները պատմել են, որ հնչել են բազմաթիվ կրակոցներ: Ոստիկանությունը դեռևս չի պարզել, թե քանի հոգի են եղել հանցագործները, սակայն կարծում են, որ Կրբոյանի սպանությունը նպատակային է եղել, քանի որ հանցագործը կամ հանցագործները տուն չեն ներխուժել և որևէ գողություն չեն կատարել: