Ինեսա Սրապիոնյանը գտնվել է. ամեն ինչ լավ է արդեն և նա վերջապես տանն է
Advertisement 1000 x 90

Ինեսա Սրապիոնյանը գտնվել է. ամեն ինչ լավ է արդեն և նա վերջապես տանն է

23-ամյա Ինես Սրապիոնյանը գտնվել է. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատերերից մեկը՝ Անի Սարգսյանը: 

«Վերջապես եկավ այս պահը!!!

Ես հավատում էի ու նա գտնվեց։

Բոլոր նրանց, ովքեր, անկախ նրանից ճանաչում էին Ինեսային, թե ոչ, ուրախ եմ հայտնել, որ Ինեսան գտնվել է։

Չնայած՝ ինքս չեմ ճանաչում աղջկան, բայց դեպքին անձամբ ծանոթանալով չէի կարող անտարբեր անցնել ու որեւէ բան չձեռնարկել։ Շատ շնորհակալ եմ այն հազարավոր մարդկանց, ովքեր տարածել էին գրառումս (եւ ոչ միայն իմը)։
Գիտեմ՝ հիմա կհնչեն միլլիոնավոր հարցեր, որոնց պատասխանները դեռ տալ չենք կարող։ Բայց կարծում եմ բոլորիս համար ավելի քան կարեւոր է այս պահին, որ ամեն ինչ լավ է արդեն եւ նա վերջապես տանն է։

Հազարավոր մեկնաբանություններում խոստացել էի անմիջապես հայտնել բոլորին, բայց բոլորին գտնել չեմ կարող։ Այնպես որ տարածենք, թող բոլորի սիրտը հանգստանա։
Լավ լուրն առավել արժանի է տարածված լինելու։

Շնորհակալ եմ բոլորին։
ՄԱՐԴԻԿ, ես Ձեզ սիրեցի նորից ու կրկին»։

untitled-1



Նման նյութեր