
ՀՀ վարչապետ Կարեն Կարեպտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Աշխատանքի ու աշխատավորի օրվա առթիվ:
«Շնորհավորում եմ աշխատավորների տոնը: Մեր երկրում ամենամեծ արժեքը արարող մարդն է, և հենց այդ աշխատողի միտքն ու ձեռքն են ստեղծում նոր արժեքներ: Պետք է գնահատել ու պաշտպանել աշխատող մարդուն, նպաստավոր պայմաններ և նոր հնարավորություններ ստեղծել նրա գործունեության համար: Շնորհավոր Մայիսի 1»,- գրել է Կարեն Կարապետյանը: