
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մայիսի 1-ը առաջին աշխատավարձը հիշելու օր չի, էսօր պետք է հիշենք, որ Հայաստանում․
-Չկան աշխատող արհմիություններ
– Աշխատավորների իրավունքները խախտվում են ֆեոդալական եւ կապիտալիստական համակարգերի աննորմալ սիմբիոզի պատճառով
– Քաղաքական դաշտում չկան ձախ, սոցիալիստական ուժեր, որոնք այդպիսին են ոչ թղթի, այլ ռեալ գործի հիման վրա
– Մարդկանց մեծամասնությունը շփոթում է սոցիալիզմը բոլշեւիզմի հետ – համ դրական, համ բացասական տեսանկյունից
– Երկրում չկա քաղաքական գաղափարախոսությունների մրցակցություն, որպես հետեւանք զարգանում է ամենավայրենի կապիտալիզմը իր բոլոր դուստր երեւույթներով․ կոռուպցիայով, օլիգարխիկ համակարգով, տնտեսության եւ քաղաքականության անառողջ սերտաճմամբ եւ այլն
-Եվ այլն»: