Ռուբեն Հախվերդյանը «Երկիր Ծիրանի» կուսակցության համար հանդես կգա համերգով
Advertisement 1000 x 90

Ռուբեն Հախվերդյանը «Երկիր Ծիրանի» կուսակցության համար հանդես կգա համերգով

Երևանի ավագանու ընտրություններում նախընտրական քարոզարշավի վերջին օրը՝ մայիսի 12-ին, Զարուհի Փոստանջյանը և Ռուբեն Հախվերդյանը հրավիրում են քաղաքացիներին մասնակցելու Ազատության հրապարակում կայանալիք համերգին, այնուհետև՝ հանրահավաք-երթին: «Լինելու է համերգ, հանրահավաք և երթ՝ Երևանին մարդկային ջերմություն վերադարձնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության համասանական ցուցակը  գլխավորող  Զարուհի Փոստանջյանը:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և «Ելք» դաշինքը: