Facebook-յան հաշիվը կոտրելու դեպքում չարագործները տիրապետում են այն ամբողջ տեղեկատվությանը, որ պարունակում է ձեր հաշիվը։ Marketium.ru կայքը գրում է, որ գոյություն ունի պարզ միջոց, որը թույլ կտա հասկանալ՝ արդյոք facebook-յան էջը կոտրվա՞ծ է, թե՞ ոչ։
Էջը կոտրելու մասին կվկայեն հետևյալ նշանները.
- Փոխվել են անձնական տվյալները, լուսանկարները, գաղտնաբառը կամ էլեկտրոնային փոստը։
- Որևէ մեկն ընկերության առաջարկներ է ուղարկում կամ ընկերության առաջարկ ընդունում օգտատերերից, ում չեք ճանաչում։
- Ձեր հաշվից հաղորդագրություններ են ուղարկվել, որոնց մասին չգիտեք։
- Էջում հայտնվել են նոր գրառումներ, որոնք դուք չեք կատարել։
- Բացեք «Կարգավորումները»՝ «Настройки», «Settings», բացեք «Անվտանգություն» հատվածը՝ «Безопасность», «Security», և ընտրեք «Որտեղից եք մուտք գործել»՝ «Откуда вы вошли», «Where You’re Logged In»։
Այստեղ կտեսնեք բոլոր սարքավորումները, որոնցից մուտք է եղել հաշիվ։ Եթե կասկածելի մուտք եք հայտնաբերում, ամենայն հավանականությամբ, էջը կոտրված է։
Հաշիվը կոտրողին ժամանակավորապես դուրս բերելու համար սեղմեք «Ավարտել գործողությունը»՝ «Закончить действие», «End activity»։ Փոխեք գաղտնաբառը։
Գերադասելի է դիմել նաև facebook-ի օգնությանը։ Դրա համար հարկավոր է բացել «Օգնության կենտրոն» հատվածը՝ «Help center», «Справочный центр», և ընտրել «Կարծում եմ՝ հաշիվս կոտրվել է կամ ինչ-որ մեկն առանց իմ թույլտվության օգտագործում է այն» կոճակը՝ «Мне кажется, что мой аккаунт был взломан или кто-то использует его без моего разрешения»։ Ընտրեք «Պաշտպանել հաշիվը»՝ «Защитить ваш аккаунт», և հետևեք քայլերին, որոնք կառաջարկի ընկերությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը