Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին օրերին իմ և Արմեն Սողոմոնյանի նկատմամբ կատարված հանցավոր արարքի հետևանքով առաջացած հանրային հետաքրքրության շրջանակներում, որոշ անձանց կողմից փորձ է կատարվել շահարկել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունը, ում շահերի ներկայացումն եմ իրականացնում մի քաղաքացիական գործի շրջանակներում:
Փաստաբանների պալատում առկա բացասական երևույթների դեմ իմ պայքարում, ընթացող քրեական դատավարական գործընթացներում Վ.Գասպարյանի անվան շահարկումը բացառելու համար, իմ և պարոն Վ.Գասպարյանի կողմից փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել իմ կողմից իր շահերի ներկայացուցչությունը այսօրվանից դադարեցնելու մասին: Ցանկանում եմ հայտնել իմ խորին երախտագիտությունը ՀՀ ոստիկանության պետին ցուցաբերված վստահության համար»: