Չինացի գիտնականները կառուցել են նոր քվանտային հաշվողական մեքենա, որը նրանք համարում են աշխարհում իր տեսակի մեջ առաջինը: Այդ մասին հայտնել է Սինհուա գործակալությունը:
Նշվում է, որ չինացի գիտնականների ստեղծած քվանտային հաշվողական մեքենան բազմակի գերազանցում է սովորական համակարգիչներին:
Հաղորդվում է, որ քվանտային հաշվողական մեքենայի նախատիպը 10-ից մինչև 100 անգամ ավելի արագ է գործում, քան ընդհանուր նշանակության առաջին էլեկտրոնային թվային հաշվիչը՝ ԷՆԻԱԿ-ը (ENIAC): Նաև նշվում է, որ ստեղծված հաշվողական մեքենան իր տեսակի մեջ առաջինն է, որը գերազանցում է դասական համակարգիչներին և աշխատանքում օգտագործում է ֆոտոններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: