Բաց նամակ Սերժ Սարգսյանին
Advertisement 1000 x 90

Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Հայաստանի քաղաքացի Արման Երեմյանը բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին: Նամակում նշված է.

«Մեծարգո նախագահՁեզ եմ ներկայացնում մի շատ պարզ վերլուծության և համեմատության համար մեկ ոլորտ, որի կարևորությունը պաշտպանական ոլորտից հետո երկրորդ ճակատն է համարվում ամենաառողջ տրամաբանությամբ:6-7 ամիս է Հայաստան պետությունն ունի նոր վարչապետ, որը տարբեր մարզերից նոր ծրագրեր է պահանջում այն էլ բազում հոգսեր ունեցող ֆերմերից ու գյուղացիներից: Եվ միևնույն ժամանակ հպարտանում է ՀՀ գյուղնախարարության նոր հայեցակարգով: ՀՀ տնտեսության իր հայտնի ախտորոշմամբ և լուծումներով: Եվ չբավարարվելով իր «ձեռքբերումներով»՝ ցանկանում է արտակարգ ռեժիմով աշխատել այն էլ մեծ ուրախությամբ, որ ՀՀ նախագահից բացի ժողովուրդն իրեն էլ բարեփոխիչ տեսնի և անվանի: Ելնելով նշված ռազմավարությունից՝ վարչապետն սկսել է չեմպիոն ծրագրեր պահանջել՝ նորից չբավարարվելով այս անգամ էլ իր կողմից ստեղծված ռազմավարական կենտրոնի «ձեռքբերումներով»՝ այն խնամքով պահպանելով հաջորդ տարիների համար:Պարոն նախագահ, անհրաժեշտ է ստեղծել պետության մասնակցությամբ մասնավոր ներդնողների ներգրավմամբ և նաև աշխարհահռչակ տեխնոլոգիաներ արտադրող ընկերությունների մասնակցությամբ միասնական կառավարման համակարգով օպերատոր, որը հայ ֆերմերին, հայ գյուղացուն կազատի բոլոր հոգսերից՝ միայն թողնելով հետևողական և խնամքով աշխատանք իր սեփական հողում և արժանի եկամուտ աշխատանքի դիմաց` ստացված բերքին համարժեք:Օպերատորի գործունեությունն է արտադրությունից մինչև սպառման արժեշղթան ներդնել բարձրագույն տեխնոլոգիաներ և ներդրումները գնել խելամիտ ժամկետում որակյալ բերքով` եկամուտ ստանալով: Այս համակարգի ներդրումից հետո ապահովագրությունն այլևս դառնում է իրականություն ՀՀ-ում:

2-3 տարին բավարար է ողջ ՀՀ-ի համար ամբողջովին այս մոդելը ներդնելը նշված տրամաբանությամբ:Մոդելը հնարավորություն կտա շրջափակման մեջ գտնվող և բարդ ճանապարհային լոգիստիկա ունեցող Հայաստանին առավելություն ունենալ՝ միևնույն ժամանակ մրցակցություն ապահովելով արտաքին շուկաներում:Գյուղնախարարության աշխատանքը և նոր ՀՀ վարչապետի հայեցակարգով հաստատված սուբսիդիաների անհրաժեշտությունն իր արդյունավետությամբ թողնում եմ Ձեր եզրակացությանը:Հ.Գ. ՀՀ կառավարությունը, եթե անկեղծ է սփյուռքահայությանը կոչ անում ներդրումներ անել հայրենիքում, այս մոդելի կառուցվածքը թույլ է տալիս ներգրավել սփյուռքի ներուժը ոչ միայն ֆինանսական, այլ նաև կառավարիչների մասնակցությամբ, որը միայն կբարձրացնի գործունեության արդյունավետության որակը: Այս մոդելը թույլ է տալիս հիմնել համաժողովրդական կոնցեռն»: