Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆեյսբուքյան ընկերներիս մեջ կա մարդ, ով նվիրյալ կերպով պաշտպանում էր նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և իր կնոջը, ում ֆեյսբուքյան էջը լցված էր Սեյրան Օհանյանի կնոջ նկարներով, նա մի այլ կարգի գովք էր անում այդ ընտանիքի, երբ Սեյրան Օհանյանը դեռ նախարար էր:
Այսօր պատահական տեսա ֆեյսբուքյան իր էջը: Նա հեռացրել էր Սեյրան Օհանյանի և իր կնոջ բոլոր նկարները և գրառումները:
Հարգելի ընկերներ, որևէ պաշտոնյա անձին մի դարձրեք Ձեզ համար կուռք, նա ընդամենը պետությունից ստացած աշխատավարձի դիմաց իր աշխատանքն է կատարում, մի աստվածացրեք այդ մադուն, քանի որ իրեն պաշտոնից հանելուց հետո երկար ժամանակ կպահանջվի ֆեյսբուքից իր նկարները և գովքի ստատուսները ջնջելը: Բարի լույս ազնիվ մարդիկ…»: