Մայիսի 18-ին գումարվելիք նոր Ազգային ժողովի անդրանիկ նիստը կվարի Նապոլեոն Ազիզյանը, քանի որ նա տարիքով ամենամեծ պատգամավորն է: Դա ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջն է: Այս մասին գրում է aysor.am-ը:
Ավելի վաղ, երբ դեռ հայտնի չէր խորհրդարանի կազմը, հայտարարվում էր, որ ԱԺ նիստը կվարի Արա Բաբլոյանը:
Նկատենք, որ Նապոլեոն Ազիզյանը ծնվել է 1946-ի հունվարին և այժմ 71 տարեկան է, իսկ Արա Բաբլոյանը ծնվել է 1947-ի մայիսին և այժմ 70 տարեկան է:
ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն, նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո, երրորդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում` երկրորդ հինգշաբթի օրը՝ ժամը 10-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Նույն օրենքի համաձայն, մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստերը վարում է տարիքով ավագ պատգամավորը:
Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: