«Գնիշիկ» հիմնադրամի անտառապահը ձերբակալվել է ձկնագողության համար. Yerevannews
Advertisement 1000 x 90

«Գնիշիկ» հիմնադրամի անտառապահը ձերբակալվել է ձկնագողության համար. Yerevannews

Օրերս ձերբակալվել է «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտային տարածքի անտառապահներից մեկը՝ Սամվել Կարապետյանը, հայտնում է Yerevannews.am-ը:

Որքան էլ զարմանալի է նրա ձերբակալման հիմք է հանդիսացել որսագողությունը: Այսինքն, հատուկ պահպանվող տարածքի աշխատակիցը, ում նպատակն է հակաօրենսդրական գործունեության կանխարգելումը, անձամբ է խախտում օրենքը:

Վայոց ձորի մարզի ոստիկանության վարչությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ Սամվել Կարապետյանի դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նախնական քննությունը դեռ ընթանում է և արդյունքը հայտնի կլինի օրերս: Սամվել Կարապետյանը կասկածվում է ձկնագողության մեջ:

Ըստ մեր տեղեկությունների՝ խոսքը էլեկտրական լարման միջոցով 70 հատ ձուկ որսալու մասին է: Սամվել Կարապետյանը հատել է Նախիջևանի սահմանը և ձկների անօրինական որս իրականացրել: