Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին սպանդի ենթարկելու համար ՀՀ-ում ցմահ դատապարտված Գյումրիում ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը իր պատիժը կշարունակի կրել ՌԴ տարածքում…
Այդ մասին РИА Новости-ին հաղորդել է Դոնի Ռոստովում տեղակայված Հյուսիս-կովկասյան շրջանային զինվորական դատարանի ներկայացուցիչը…
Մինչ այդ, այդ նույն դատարանը ճանաչել էր ՀՀ-ում Պերմյակովի նկատմամբ ընդունված դատավճիռը…
ՀՀ պատկան մարմիները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը…»: